Քիչ առաջ պաշտպանության կողմին հայտնի է դարձել, որ դատավոր Ս.Մարաբյանը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով: Նիստի օրվա և ժամի մասին կծանուցվի լրացուցիչ։
«Համոզված եմ, որ մի օր հասնելու ենք Արմենին ազատելու որոշմանը, այնուհետև՝ արդարացմանը»,- գրել է նա:
Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա նաև հայտնեց, որ դատարանից ակնկալիք չունի. «Դատարանը չի Արմենին ազատողը, հետևաբար` նիստից ակնկալիք լինել չի կարող»,- ասաց նա:
Հակակոռուպցիոն դատարանի դիմաց հավաքվել են Աշոտյանի աջակիցները և մի շարք քաղաքական գործիչներ: Նրանք հանդես են գալիս ելույթներով և «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» վանկարկումներով:
Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը կքննվի երկուշաբթի` օգոստոսի 14–ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժել է իր բացարկը։
Միանգամից նշեմ, որ մինչ օրս այդ անշարժ գույքերը պատկանում են նշված սեփականատերերին և օգտագործվում են, ինչպես և միշտ, նրանց կողմից:
Կալանքի միջնորդության քննությունը տևել էր մինչև երեկ ուշ գիշեր, դատարանը հայտնել էր, որ որոշումը կհրապարակի այսօր՝ 12։00-ին։